Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Մխիթարյանը պետք էր մեր թիմին, և մենք նրան պահեցինք»

«Մխիթարյանը պետք էր մեր թիմին, և մենք նրան պահեցինք»
11.10.2012 | 19:48

Որ Հենրիկ Մխիթարյանն ընթացիկ տարվա եվրոպական ֆուտբոլի բացահայտումն է, գիտենք ոչ միայն հայերս, ու էստեղ, ինչպես ասում են, էժան պրծանք ազգային սնապարծության մեջ մեղադրվելու գլխացավանքից: Տաղանդավոր այս մարզիկի մասին տեսեք, թե իտալական La Gazzetta dello Sport պարբերականին ինչեր է ասել Միրչա Լուչեսկոն, ով հայտնի Դոնեցկի «Շախտյորից» մեր մարզիկի մարզիչն է: Ըստ նրա պատմածի, Մխիթարյանը տրանսֆերային վերջին պատուհանի ժամանակ կարող էր հայտնվել Սանկտ Պետերբուրգի «Զենիթում», սակայն «Մխիթարյանը պետք էր մեր թիմին, և մենք նրան պահեցինք մեզ մոտ: Նա դեռ երիտասարդ է, և առջևում նրան հրաշալի կարիերա է սպասվում: Նա խելացի է, խոսում է մի քանի լեզուներով` ներառյալ պորտուգալերենը, քանի որ կարճ ժամանակ ապրել է Սան Պաուլոյում: Նրա մայրը նրա գործակալն է, իսկ քույրն աշխատում է Միշել Պլատինիի մոտ, նրա օգնականն է: Հայերն ամենուրեք են, համարյա ինչպես Մխիթարյանը` ողջ խաղադաշտում», -իր ամփոփ խոսքն ավարտել է ռումինացի մարզիչը:
Լսում ես մարզչին ու նորից նոր հասկանում, որ եթե մեր տաղանդավոր մարզիկը չլիներ ողջ խաղադաշտում ու հատկապես «կրակագծում», էդ ո՞նց կարող էր այս խաղաշրջանում ունեցած ընդամենը տասնչորս խաղում խփել տասնվեց գոլ, այդ թվում` Չեմպիոնների լիգայի խաղերում: Չնայած Հենոն էն տղեն է, որ ոչ միայն խաղադաշտից, այլեւ Արարատի գագաթից էլ կարող է գոլ խփել: Բա ո~նց: Իմացեք մերոնց: Գալիս ենք:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4153

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ